National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.06.2017
Օրը տոնական էր խորհրդարանի այգում
1 / 20

Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է:

Օրվա առթիվ հեքիաթի էր վերածվել նաեւ Ազգային ժողովի այգին: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Երեխաների դեմքին ժպիտ եւ ուրախություն էր, ամենուր խաղեր ու մրցույթներ էր կազմակերպված՝ կավճանկարչություն, ատրակցիոններ, տիրում էր համերգային տրամադրություն, հյուր էին եկել մուլտֆիլմերի սիրելի հերոսները, աճպարարներ, ծաղրածուներ, այգում կային նաեւ բատուտներ եւ գույնզգույն փուչիկներ: Օրվա հերոսների բարձր տրամադրությունը բազմապատկում էր տոնական գնացքով զբոսնող մանուկների ուրախ ծիծաղը: Երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում:

Միջոցառման ընթացքում մանուկներին ողջունել եւ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Մեր նպատակն այն է, որ երեխաները լինեն առողջ ու երջանիկ եւ ունենան ապահով ու բարեկեցիկ ապագա»,- նշել է խորհրդարանի ղեկավարը եւ առանձնակի կարեւորել երեխաների իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ ԱԺ նախագահն իրեն հատուկ անմիջականությամբ զրուցել ու լուսանկարվել է մանուկների հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am